«Բացարձակ հիմարություն է». Պողոսյանը՝ 12 հազար ադրբեջանցու՝ Ստեփանակերտ տեղափոխվելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Վահրամ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ադրբեջանական աղբյուների տարածած ապատեղեկատվությանը, ըստ որի՝ Ադրբեջանի 12,024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում։ 

«Հայկական լրատվամիջոցները, հղում անելով «Вестник Кавказа» կայքին, ադրբեջանական աղբյուների հերթական ապատեղեկատվությունն են տարածում, թե իբր Ադրբեջանի 12,024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում։ 

Սա բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար: 

Մի կարևոր դիտարկում ևս. «Вестник Кавказа» կայքի գործունեության առանցքում միշտ եղել է թշնամու քարոզչական թեզերը ռուսալեզու լսարանում տարածելը, ուստի հայկական մեդիայի պատասխանատուներին խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ այդ կայքից որևէ նյութ տարածելուց»,-գրել է Վահրամ Պողոսյանը:

--00—ԼՄ