«Իմ էջը չեն կոտրել». Արցախի նախագահի խոսնակը հաստատում է Շուշիի մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

վահրամ

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ԶԼՄ-ներին հաստատել է լուրը, որ Շուշիի՝ հայկական ուժերի վերահսկողությունից դուրս լինելու մասին գրառումը իրենն է:

«Իմ էջը չեն կոտրել, գրառումը իմն է»,-ասել է Վահրամ Պողոսյանը:

Հիշեցնենք՝ րոպեներ առաջ նա գրառում էր արել. «Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս»:

 

--00—ԼՄ