Նման իրավիճակ եղել է նաև դեկտեմբերի 31-ին. Վահրամ Պողոսյանը՝ Շուշիի կրակոցների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

նկար

Wargonzo-ի՝ Ստեփանակերտի աղբյուրը հունվարի 6-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձագային զենքից կրակ է աձակել Շուշիի շրջանում: Ըստ աղբյուրի՝ մեծ մասը օդում կրակոցներ են եղել, սակայն կրակել են նաև Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը 24News-ին վստահեցրել է, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, և որ նման իրավիճակ եղել է նաև դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի գիշերը, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել:

«Ես՝ որպես Ստեփանակերտի բնակիչ, այս անգամվա կրակոցները չեմ լսել, բայց ՊԲ-ից արդեն տեղեկացրել են, որ օդում մի քանի կրակոցներ են եղել, այսինքն՝ մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել»,-ասել է Վահրամ Պողոսյանը և հավելել, որ այս պահին Ադրբեջանի օկուպացված տարածքներում բնականոն հունով ընթանում են դիերի որոնողական աշխատանքները:

«Արցախում իրավիճակը նորմալ է: Մտահոգիչ են այդպիսի տեղեկատվություն տարածող աղբյուրները, որոնք անիմաստ և անտեղի խուճապ են առաջացնում խաղաղ բնակչության շրջանում: Մտահոգվելու խնդիր չկա: Ռուս խաղաղապահները ՊԲ զինվորների հետ լիովին իրականացնում են իրենց աշխատանքը»,- հավելել է Վահրամ Պողոսյանը:

--00—ԼՄ