Դժվար է ասել, թե Ադրբեջանի մտքին այս պահին ինչ կա ու հաջորդ հարվածը երբ և ուր կհասցնի․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

դդ

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սահմանային դեպքերին․

Սոթքում մարտական գործողություններն այս պահին դադարել են, սակայն լարվածությունը պահպանվում է ու ամեն պահի կարող է նոր սադրանք կամ գործողություն լինել:

Դժվար է ասել, թե Ադրբեջանի մտքին այս պահին ինչ կա ու հաջորդ հարվածը երբ և ուր կհասցնի, համենայդեպս տարածաշրջանային լարվածությունն անընդհատ իրեն զգացնել է տալու:

Իշխանությունը քարոզչական հեքիաթներ հորինելու-տարածելու, Արցախի շուրջ նոր ինտրիգներ հրահելու փոխարեն պետք է մտածի պաշտպանության և էֆեկտիվ մարտ վարելու մասին:

--00—ՍՊ