Ադրբեջանը սեղմում է օղակը, մյուս կողմից` արցախցիները` ով ինչպես կարող է կռվում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

դդ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է,

Արցախի դեմ հայտարարված պատերազմը մտել է անչափ արյունալի փուլ: Մի կողմից Ադրբեջանը սեղմում է օղակը, մյուս կողմից` արցախցիները` ով ինչպես կարող է կռվում է:

9-ամսյա բլոկադայի` սովի, վառելիքի և բոլոր տիպի մատակարարումների բացակայության պայմաններում` արդեն չգիտեմ ոնց` մարդիկ կռվում են:

Ադրբեջանը պատերազմ սկսելուց առաջ, շրջափակման միջոցով թուլացրեց ու նոր միայն հարձակվեց, որովհետև նույնիսկ այս անմխիթար պայմաններում մարդիկ «բոյ են տալիս»:

Իրադրությունը զուտ ծայրահեղ ծանր գնահատելով անհնար է հստակ նկարագրել այն վիճակը, որում այս պահին մեր հայրենակիցներն են:

--00—ՍՊ