Տարածաշրջանում խաղաղության եզակի պատմական հնարավորություն է ի հայտ եկել. Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

24875836_0_0_1600_901_1920x0_80_0_0_82d54fff3c9beb7568e26ef0f437228e

Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում հավատարմագրված եվրոպական երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և եվրոպական երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի և կարգավորման հնարավոր հեռանկարները։

Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը երաշխավորելու է ԼՂ բնակիչների անվտանգությունը, ինչպես նաև լեզվական և մշակութային իրավունքները։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր տարածաշրջանում խաղաղության պատմական բացառիկ հնարավորություն է ստեղծվել։

--00—ՅՄ