Ալիևը կրկին պատերազմով է սպառնացել Հայաստանին ու պահանջել դուրս բերել ԶՈՒ-ն Արցախից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24news

Screenshot_5

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ եթե Հայաստանը իսկապես խաղաղություն է ուզում տարածաշրջանում, ապա պետք է դուրս բերի իբր Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն) գտնվող ՀՀ Զինված ուժերը։

Նշենք, որ Երևանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ն Արցախում բանակ չունի։

Այդուհանդերձ, Բաքվի ղեկավարը պնդում է, որ այնտեղ, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, իբր ներկա են ՀՀ զինված ուժերը: Նա ևս մեկ անգամ՝ հղում անելով տարածաշրջանում խաղաղության ձգտմանը սպառնում է և պահանջում ամբողջությամբ Արցախից դուրս բերել ՀՀ ԶՈՒ-ն։

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ «այնտեղ գտնվող հայկական ռազմական կազմավորումները պետք է զինաթափվեն և զորացրվեն»։

--00—ՅՄ