Մեզ կամ մեծ պատերազմ է սպասվում կամ մեծ խաղաղություն. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

d

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեղադրել է իսրայելական բանակին Գազայի հատվածի բնակիչների նկատմամբ կանխամտածված դաժանության մեջ և չեղարկել Իսրայել նախատեսված այցը, փոխանցում է TRT Haber-ը։ 



Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ Անկարան մտադիր էր վերջնականապես կարգավորել հարաբերությունները Երուսաղեմի հետ, սակայն վերջինս չարաշահել է թուրքական կողմի բարյացակամությունը: Բացի այդ, ըստ Էրդողանի, Իսրայելի կողմից պատասխան քայլեր չեն ձեռնարկվել․

 

«Տարածաշրջանի համար շրջադարձային փուլ է. մեզ կամ մեծ պատերազմ է սպասվում կամ մեծ խաղաղություն»,- ասել է նա։ 

--00—ՍՊ