«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը կվաճառվեն. ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

4

Ինչպես հայտնի է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա՝ նոյեմբերի 15-ի նիստում ներառել էր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նկատմամբ հսկողության փոխանցման վերաբերյալ գործարքի կնքմանը համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը։

Նիստի արդյունքների համաձայն՝ ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել համաձայնություն տալ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ին իր բաժնետոմսերի 100 տոկոսը վաճառելու մասին

«Սակայն գործարքը դեռ չի կայացել», -  24News-ի հետ զրույցում նշեց ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։

«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը դիմել էր հանձնաժողով, որպեսզի թույլտվություն ստանա վաճառել իր բաժնետոմսերը Կիպրոսում գրանցված Fedilco Group Limited ընկերությանը։

Նշենք նաև, որ գնումն իրականացվելու է Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունից։ Գործարքի կնքումից հետո «ՄՏՍ Հայաստան»-ը չի համարվի ՄՏՍ խմբի անդամ։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ