ՄԱԿ-ը Իսրայելից պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

1124432

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը հայտարարել է, որ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը հասել է անտանելի չափերի և այլևս չի կարող շարունակվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն:

Նրա խոսքով ՝ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել Իսրայելի գործողությունը տարածաշրջանում:

«Անկասկած, հումանիտար ճգնաժամը ցանկացած չափանիշով.. անտանելի է և չի կարող շարունակվել: Դադարեցրեք մարտական գործողությունները, որպեսզի քաղաքացիական անձինք ապահով տեղաշարժվեն: Գազայի բնակիչներին շունչ տվեք», - նշել է Գրիֆիթսը:

Նա հավելել է, որ Գազայի ժողովրդին պետք է թույլ տալ հանգստանալ այն սարսափելի բաներից, որոնք տեղի են ունենում Պաղեստինյան անկլավում:

--00—ՅՄ