Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Իրաքի նախագահի դիմավորման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Եգիպտոսի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:

--00—ԼՀ