Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 70 տրանսպորտային միջոց և օգնել են 123 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

photo_2023-12-24_22-19-48

Դեկտեմբերի 24-ին, ժամը 12:43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ձնաբքի պատճառով Հնաբերդ-Գեղադիր-Նորաշեն ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 70 տրանսպորտային միջոց (որից 7-ը՝ բեռնատար), 123 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն և 30 քաղաքացու տեղափոխել անվտանգ տարածք:

--00—ՅՄ