Փրկարարները Թթուջուր-Չքնաղ ավտոճանապարհին արգելափակված 5 մեքենա են դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Capture

Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի պատճառով Թթուջուր-Չքնաղ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա:

--00—ՅՄ