Գետափ-Մարտունի ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 մարդատար ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

l-0x0wh-786x458z-1

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19։40-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 33-րդ կմ-ին։

Ժամը 20։55-22։28-ն փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 մարդատար ավտոմեքենա (21 ուղևոր)։

--00—ՅՄ