Վերին Խոտանանում վառելիք է թափվել ճանապարհի վրա, ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

photo_2023-02-25_16-32-24

Փետրվարի 25-ին, ժամը 14։01-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում կան արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոցիստեռնից դիզելային վառելիք է թափվել ճանապարհի վրա, ինչի հետևանքով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «MAN» (վարորդ՝ Ա. Հ.) և «Iveco» (վարորդ՝ Գ. Մ.) մակնիշների բեռնատարները։

--00—ՅՄ