Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության մեքենան և բեռնատարը. Toyota-ն հայտնվել է ձնակույտում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Screenshot_9

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է եղել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին Քուչակ գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենան և MAN մակնիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ: Բախման հետևանքով Toyota-ն, որը հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել ձնակույտի մեջ:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինը դեռ ժամեր առաջ ճանապարհի մաքրման աշխատանքներ է իրականցրել:

--00—ՅՄ