Ջերմուկում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում․ «Զանգեր» կոչվող հատվածում բուք է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

ֆֆ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․

Հունվարի 5-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Գավառի, Ապարանի, Աշոցքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, Տիգրանաշեն- Զանգակատուն ճանապարհահատվածին, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում ձյուն է տեղում։

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

--00--ՍՊ