Սարատովկա գյուղում այրվել է խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

 

photo_2024-01-07_19-09-12

Հունվարի 7-ին, ժամը 13։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարատովկա գյուղում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։46-ին, մարվել՝ 16։03-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։

 

--00—ՅՄ