Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

ճա.

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ջերմուկի խաչմերուկից Սիսիան տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների և ավտոբուսների համար։

Մ-2 ավտոճանապարհից Խաչիկ գյուղ տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Մարտունու տարածաշրջանում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Ճամբարակ և Ջերմուկ քաղաքներում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 --00—ԼՀ