Կիրանցը՝ առավոտյան. ճանապարհը շարունակում է փակ մնալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Կիրանցում բողոքի ակցիան շարունակվում է։ Առավոտվա դրությամբ մի խումբ քաղաքացիներ շարունակում են ճանապարհը փակ պահել։

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը թույլ չէր տալիս կիրանցիներին շարունակել ակցիան։ Երեկ վաղ առավոտից նրանք փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի փոխանցմամբ՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ ոստիկանական ուժերը փորձում էին ականազերծման աշխատանքներ իրականացնել վերոնշյալ տարածքներում, սակայն գյուղի բնակիչները խոչընդոտել են և թույլ չեն տվել աշխատանքները շարունակել։

Նշենք, որ երեկ նաև ԵԿՄ նշանով մեքենան փորձել է քշել ճանապարհը փակած բնակիչների վրա, տեղի է ունեցել իրարանցում, որի հետևանքով սկսվել է քաշքշոց։

--00—ՅՄ