Ներկայացուցիչների պալատն ընդունել է կառավարության ֆինանսավորումը մինչև մարտ երկարաձգելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

ամն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 18-ին հավանություն է տվել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման ժամկետը մինչև մարտ երկարաձգելու մասին օրինագծին՝ դրա աշխատանքների դադարեցումից խուսափելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով քվեարկության արդյունքները:

Ներկայացուցիչների պալատը բանաձևն ընդունել է 314 կողմ ձայնով, դեմ է արտահայտվել 108 օրենսդիր։

Օրինագիծն այժմ ստորագրության ուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

Ավելի վաղ բանաձևին հավանություն էր տվել ԱՄՆ Սենատը. դրան աջակցել էր 77 սենատոր, 18-ը դեմ էր հանդես եկել։

Այս ամսվա սկզբին Սենատի դեմոկրատական ​​մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը պայմանավորվել են երկաստիճան պլան ընդունել մինչև մարտի 1-ը և 8-ը կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու վերաբերյալ:

2023 թ․ նոյեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ստորագրեց կառավարության ժամանակավոր փուլային ֆինանսավորման մասին օրինագիծը: Առաջին փուլում մինչև հունվարի 19-ը հատկացումներ են նախատեսված գյուղատնտեսության, ռազմական շինարարության ու վետերանների գործերի, էներգետիկայի ու ջրամատակարարման համար։ Երկրորդ փուլը, որը երկարաձգվել է մինչև փետրվարի 2-ը, կներառի կառավարության ​​մնացած հաստատությունների ֆինանսավորումը։

Օրինագիծը չի ներառում ծախսերի կտրուկ կրճատում, բայց միևնույն ժամանակ չի ապահովում Ուկրաինային և Իսրայելին աջակցության և ԱՄՆ հարավային սահմանի համար միջոցառումների ֆինանսավորումը:

Ջո Բայդենը կոնգրեսից խնդրել է 106 միլիարդ դոլար, որը ներառում է մոտ 60 միլիարդ դոլարի տրամադրում Ուկրաինային, 14,5 միլիարդ դոլար՝ Իսրայելին, 14 միլիարդ դոլար՝ սահմանի անվտանգության համար և լրացուցիչ ֆինանսավորում անվտանգության այլ կարիքների համար։

 --00—ԼՀ