Այսօր Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

264889

ԵՄ ԱԳ նախարարները, ի թիվս այլ հարցերի, այսօր Բրյուսելում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Նախատեսված է այս թեմայով Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի զեկույցը։

Եվրամիության արտգործնախարարները կքննարկեն նաև ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ռազմական գործողությունները, ինչպես Ուկրաինայի հարցը։

--00—ՅՄ