Մահացել է Գագիկ Գինոսյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

ԳԳ.

Մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Գույժը Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է  բանաստեղծ, Գագիկ Գինոսյանի ընկեր Վահան Վարդանյանը։

Նրա խոսքով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Նշենք, որ Գագիկ Գինոսյանը 58 տարեկան էր։ Նա ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի ԽՍՀ Ախալցխա քաղաքում։

Գագիկ Գինոսյանը մասնակցել է Արցախյան պատերազմին։ Եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։ Ազատագրական մարտերի ժամանակ ոչնչացրել է թշնամու 2 տանկ։

Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Բերձորի, Քարվաճառի ազատագրական մարտերին։

 --00—ԼՀ