Ցավով տեղեկացանք Գագիկ Գինոսյանի՝ մեր վաղեմի գործընկերոջ անժամանակ մահվան մասին․ ԱՄՆ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

255493080_3453121828264176_3307661393335235202_n

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ցավով տեղեկացանք Գագիկ Գինոսյանի՝ ԱՄՆ դեսպանության վաղեմի գործընկերոջ անժամանակ մահվան մասին։ 2010թ․ պ-ն Գինոսյանը, գործակցելով ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» հետ, իրականացրեց մի ուշագրավ ծրագիր` միտված հայկական ազգագրական պարերի պահպանությանը։ 

ԱՄՆ դեսպանության անունից ի սրտե ցավակցում ենք պ-ն Գինոսյանի ընտանիքին, բարեկամներին և գործընկերներին»։

--00—ՅՄ