Պատերազմի վերջը երևում է, մեկ-երկու օրից բեկում կլինի, օդում մեր ուժերը հավասարվել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Մեկ-երկու օրից ինչ որ բեկում կարելի է սպասել, որովհետև երբ օդում ուժերը գրեթե հավասար են, ապա մարդկային գործոնը, ոգին ու գաղափարախոսությունը պետք է շատ շրջադարձային դառնան այս օրերին, քանզի նրանց մոտ ոչ ոգի կա, ոչ գաղափարախոսություն։ Նրանք զավթիչներ են ու վարձկաններ, որոնք հրամանի տակ առաջ են մղվում, չունենալով հայրենիք: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, հավելելով, որ պատերազմն արդեն մտնում է մի փուլ, որտեղ ոգին ավելի գերակա է դառնում, քան տեխնիկան:

«Ուժեղ հակահարվածը նաև էականորեն կբարելավի մեր դիրքերը, և ենթադրում եմ, որ դրանից հետո խուճապ պետք է սկսվի հակառակորդի ուժերի մեջ, որի տարածումից հետո գրեթե անհնար կլինի կանգնեցնել այն, իսկ իրենց մոտ կարծես այդ խուճապի նախադրյալները կան արդեն»,- նշել է Գինոսյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահական ընտրություններին, Էրդողանի հավակնություններին, ինչպես նաև ներադրբեջանական զարգացումներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ