Մեր պատերազմը երկար, սերունդներով է լինելու, պետք է հասկանանք՝ կյանքի մի մասն է. Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News 

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը, 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ անդրադառնալով այս օրերին Նախիջևանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ մեծամասշտաբ զորավարժությանը, ասաց՝ հակառակորդի զորավարժությունների ժամանակ պետք է կարողանալ առավելագույն ինֆորմացիա հավաքել: Այդ զորավարժությունները, հավելեց նա, ոչ միայն Հայաստանին, այլ նաև տարածաշրջանին են վերաբերում:

Անդրադառնալով հուլիսյան իրադարձություններին ու Ադրբեջանի վարած քաղաքականությանը՝ Պողոսյանն ընդգծեց. «Հակառակորդը եթե մեզ վնասում է, ապա վախով պետք է սպասի, որ մեր կողմի պատասխանը շատ ավելի ցավոտ է լինելու: Պետք է գիտակցենք ու ընդունենք՝ մեր պատերազմը երկար, սերունդներով է լինելու, այն մեր կյանքի մի մասն է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս