Վերջակետը դնելու պատիվը թողեցին Փաշինյանին․ պարտությունը բոլորինն է` 1-ից 3-րդ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Առաջինից մինչև վերջին նախագահը մեղավոր են պարտության համար։ Այս կարծիքին է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։

«Այս պատերազմի պարտության վերջակետը դնելու պատիվը, որի հեղինակները բոլոր ժամանակների իշխանություններն են, մեծահոգաբար թողեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այսօրվա իշխանություններն էլ ոչնչով չզիջեցին նախորդներին և ավելի ապիկար ու ապազգային գտնվեցին։ Սա ակնհայտորեն վկայում էր, որ անկման վերջակետն է, որի պատիվը թողեցին Փաշինյանին»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է նա։

Գինոսյանը խոսել է երկրում ստեղծված վիճակի, ընդդիմության հանրահավաքների, Փաշինյանի հրաժարականի պահանջի և Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և այլ հարցերի մասին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ