Աժ-ում ծվարած հանցագործ ուժերի հետ Փաշինյանն ի սկզբանե չպետք է համագործակցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News 

Հեղափոխական գործընթացները չեն ավարտվել, դրանք կարող են տևել 5, 30 կամ նույնիսկ 100 տարի, բայց «Պանդորայի արկղը» բացվել է արդեն: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:

«Հեղափոխության առաջին փուլը «Սերժին մերժելն» էր, և երբ ժողովուրդը 2018-ին այդ գործը հաջողության հասցրեց, պարզվեց, որ երկրորդ փուլում Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա վարչապետ և դրա համար իրեն պետք են ԱԺ-ում ծվարած, հաճախ հանցագործ գործունեություն ծավալած ինչ որ ուժերի աջակցությունը»,- նշել է բանախոսը:

«Եվ նա գնաց այդ համագործակցությանը։ Նաև կոալիցիոն կառավարություն ստեղծվեց, ու եթե այսօր վարչապետն Աժ ամբիոնից ԲՀԿ-ի մասին այդպիսի հայտարարություն է անում, ապա հետաքրքիր է, ինչո՞ւ այն ժամանակ հաշվի չառնվեց ժողովրդի կարծիքը, ինչո՞ւ պետք է ժողովուրդն ամեն անգամ զանգվածաբար դուրս գա փողոց և մերժի այս կամ այն ուժին»,- հավելել է Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս