Կրթության համակարգում հայրենիք չունեցող, առևտրականի հոգեբանությամբ մարդիկ կան. Գինոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News 

«Հայ» եզրույթը գուցեև հանեն, բայց մեր սրտից հանել հո չե՞ն կարող»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ անդրադառնալով հանրակրթական նոր չափորոշիչներին և «Գրականություն» առարկայից «հայ» եզրույթը հանելուն՝ ասաց «Կարին» ավանդական երգի, պարի համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Կրթության ու գիտության ոլորտը, լեզուն «գազոնների» հավասարեցնողներին նա թզուկների հետ է համեմատում, խորհուրդ տալիս՝ ձեռքերն ախտահանելուց նախևառաջ ախտահանել մտքի բորբոսը: Վստահ է՝ հայ միտքը վրեժխնդրության աստվածներ է ծնելու, վայ նրան, ով կփորձի հայ միտքն ու հոգին ապականել:

Գինոսյանը համոզված է՝ գիտության ու կրթության համակարգում հայրենիք չունեցող, առևտրականի հոգեբանությամբ մարդիկ կան: «Թուրքիան ու Ադրբեջանը հայ կրթությունն ապականելու համար գումարներ չեն խնայի, իսկ ինքնությունը խարխրելու հարցում խնդիրը ոչ թե մանրապճեղ մարդիկ են, այլ՝ դրա պատվիրատուն»,- շեշտում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ