ԱԳ փոխնախարարը Լիտվայի իր գործընկերոջ հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Screenshot_18

Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Յոնաս Սուրվիլայի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնման և փոխգործակցության խորացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։

ԱԳ նախարարի տեղակալ Սաֆարյանը նաև ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

--00—ՅՄ