Յուվենտուսը գոլառատ խաղում հաղթեց Ֆրոզինոնեին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Vlahovic-750x375

«Յուվենտուսն» Իտալիայի Ա Սերիայի շրջանակում սեփական հարկի տակ հաղթեց «Ֆրոզինոնեին» 3-2 հաշվով:

Թուրինյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դուշան Վլահովիչը։ Սերբ հարձակվողը գոլի հեղինակ է դարձել 3-րդ և 32-րդ րոպեներին։ Հաղթական գոլը խաղավերջում խփեց Դանիելե Ռուգանին։

Հյուրերի կազմում աչքի ընկան Վալիդ Չեդիրան (14-րդ րոպե) և Մարկո Բրեշիանին (27-րդ րոպե):

«Յուվենտուսը» (57 միավոր) Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է: «Ինտերից» տարբերությունը 6 միավոր է, սակայն միլանցիները երկու հանդիպում պակաս ունեն իրենց ակտիվում: Մասիմիլիանո Ալեգրիի թիմը ընդհատեց առանց հաղթանակի 4 հանդիպումների շարքը։

«Ֆրոզինոնեն» (23) Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 16-րդն է։

--00—ՅՄ