ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման հարցով նիստ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Screenshot_2

Ռուսաստանի խնդրանքով այսօր նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման հետ, տելեգրամում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:

«Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակումից հետո իրանցիները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրանքով դատապարտել այս գործողությունը: Իրանցիների նամակին հետևելով՝ մենք խնդրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ անցկացնել»,-գրել է Պոլյանսկին։

Նրա խոսքով, նիստը նշանակել է ապրիլի 2-ին ժամը 15.00-ին (Մոսկվայի ժամանակով 22.00-ին):

--00—ՅՄ