ԱՄՆ-ն «վրդովված է» Իսրայելի հարվածից, որի հետևանքով Գազայում 7 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Screenshot_1

World Central Kitchen-ի օգնության խումբը, որը սնունդ է մատակարարում բնական աղետների և պատերազմների պատճառով տառապող մարդկանց, հայտարարել է, որ դադարեցրել է գործունեությունը Գազայում իրենց ավտոշարասյան վրա իսրայելական ավիահարվածից հետո: Ամերիկացի պաշտոնյան հաստատել է, որ յոթ սպանվածների թվում կան նաև ԱՄՆ-ի և Կանադայի երկքաղաքացիներ, գրում է Ամերիկայի Ձայնը:

Մթերք տեղափոխող զրահամեքենաները հստակ մակնշված էին WCK-ի տարբերանշանով։

«Մենք վրդովվել ենք Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի լուրից, որի հետևանքով երեկ սպանվեցլ են մի շարք քաղաքացիականներ, ովքեր անողոք աշխատում էին Գազայում և ամբողջ աշխարհում քաղցածներին սնունդ մատակարարելու համար »,-ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբի

World Central Kitchen-ը ղեկավարում է հայտնի խոհարար Խոսե Անդրեսը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերն ասել է, որ նախագահ Ջո Բայդենը դիմել է Անդրեսին:

«Նախագահը փոխանցեց, որ վշտացած է կատարվածի համար: Նա կարևորել է World Central Kitchen-ի ներդրումը Գազայի և ամբողջ աշխարհի մարդկանց կյանքում: Նախագահը փոխանցել է, որ Իսրայելին կհասկացնի, որ մարդասիրական օգնության աշխատակիցները պետք է պաշտպանված լինեն»,-փոխանցել է Ժան Պիերը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ