Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 200 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

պաղ.

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 200 մարդ է զոհվել Գազայի հատվածի տարբեր հատվածներում իսրայելական ռմբակոծությունների և գնդակոծությունների ժամանակ։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս զոհերի ընդհանուր թիվը հասել է 20258 մարդու, վիրավորվել՝ 53688-ը։

--00--ԼՀ