ԱԳ փոխնախարարը բարձր է գնահատել ՀՀ-ԵԽ սերտ երկխոսության հիմքով արդյունավետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

photo_2024-04-11_14-00-16

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստի շրջանակում Հայաստան այցելած Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին:

ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ բարձրաստիճան սերտ երկխոսության հիմքով ընթացող արդյունավետ համագործակցությունը՝ վկայակոչելով օրեր առաջ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Հայաստան կատարած այցը և հաջորդիվ ընթացող ՀՀ-ԵԽ համատեղ միջոցառումները:

Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության առանցքը հանդիսացող Հայաստան-ԵԽ 2023-2026թթ․ Գործողությունների ծրագրի կարևորությունը, որը, ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին համահունչ, օրենսդրական, ինստիտուցիոնալ և փորձագիտական կարողությունների ամրապնդման միջոցով ՀՀ-ում շարունակաբար խթանում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավական պետության կառուցակարգերը:

--00—ՅՄ