Վստրեչի կամրջի մոտ գտնվող չշահագործվող շինությունում քաղաքացին ընկել է չորս մետր խորությամբ փոսը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

photo_2024-04-12_08-33-02

Ապրիլի 11-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վստրեչի կամրջի մոտակայքում գտնվող չշահագործվող շինությունում քաղաքացին ընկել է չորս մետր խորությամբ փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է Արցախի պողոտայի թիվ 8/3 շենքի մոտակայքում գտնվող չշահագործվող շինությունում՝ փոսի մեջ (մոտ 4 մետր խորությամբ):

Փրկարարները փոսից դուրս են բերել Ս. Ք.-ին (ծնված 1966 թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

--00—ՅՄ