Իր հողն ուրացողը ժողովուրդ չի կարող կոչվել․ Վահրամ Սահակյանն իր նոր գիրքն է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

 

Ինչի՞ ես գնացել Տավուշ, դա միայն իրե՞նց հողն է, որ գնացել ես, դա ողջ հայերինն է։ Իր հողն ուրացող մարդիկ ժողովուրդ չեն կարող կոչվել, նա ազգություն չունի, նա ոչինչ է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը։

Խոսելով իր նոր հրատարակած «Հայոց պատմություն» գրքի մասին Սահակյանը նշեց, որ ներկայացրել է 1990-ականների պատմություննը  մինչև մեր օրեր, ցանկացել է մի շնչով կարդացվող գիրք գրել։

«Իրական պատմության հետ չհամաձայնվելը հողմաղացների հետ կռիվ տալ է նշանակում, գրքում ներկայացրել եմ, թե 2021թվականին ինչպես են հայերը իրենց երկիրն ուրանում, մի քանի հազար մարդ դուրս էր եկել հրապարակ ասում էր՝ Շուշին, Արցախը մերը չեն, հիմա մարդիկ կան ասում են այդ գյուղերը մերը չեն, իսկ դա ուրացում է»,-ընդգծեց Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան