Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի քառորդ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20 , 24News

ււ.j

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Նարեկ Մանասյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգի մեկնարկում Մանասյանն ուժերը չափեց Սլովակիայից Դավիդ Միքալեկի հետ: Հայ բռնցքամարտիկն առավելության հասավ 4:0 հաշվով:

Մանասյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այդ մենամարտը կկայանա ապրիլի 22-ին:

Մինչ այս Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը և 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

 --00—ԼՀ