ՄԻՊ արձագանքման խումբը տեսակցել է բերման ենթարկված «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

photo_2024-04-22_08-16-18

Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի տվյալներով` ձերբակալվել են «Մարտական եղբայրություն» միաբանության անդամները:

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը՝ մարզային ստորաբաժանման ղեկավարի գլխավորությամբ, այս պահին գտնվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում:

--00—ՅՄ