ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Աննա Կարապետյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Աննա Կարապետյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»:
Մեկ այլ որոշմամբ Մաթեւոս Հախվերդին նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մաթևոս Հախվերդիին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով:
--00—ՅՄ