Չորս հայ ֆուտբոլիստ` ՌՊԼ տարվա լավագույն ֆուտբոլիստների մրցանակի հավակնորդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ff

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը, «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կպայքարեն ՌՊԼ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար։

Հայ ֆուտբոլիստներն ընդգրկվել են 100 խաղացողների ցանկում, որոնցից կընտրվեն լավագույն 30-ը քվեարկության երկրորդ փուլի համար։

Սպերցյանն արդեն ավտոմատ անցել է երկրորդ փուլ, քանի որ մրցաշրջանի ընթացքում ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ։





Աղբյուրը՝ Armsport