Ոստիկանները փորձում էին հեռացնել Բագրատ Սրբազանին, ուժ կիրառում մյուսների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Ոստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբ․ 

«Այո, ինձ հրել են, փորձել են հեռացնել»,- պարզաբանել է Սրբազանը։

Հիշեցնենք՝ 24News-ը ավելի վաղ հայտնել է՝ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել և բացել են Բագրատաշենի ճանապարհը․ կան տասնյակ բերման ենթարկվածներ, այդ թվում՝ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը։

--00—ՍՊ