Խոստացել ենք, որ երբեք չենք մոռանա հայերի ցեղասպանությունը. Քիմ Քարդաշյան

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

1

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել ԱՄՆ-ի հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:

«Մենք խոստացել ենք, որ երբեք չենք մոռանա հայերի ցեղասպանությունը»,-գրել է Քարդաշյանը և գրառմանը կից հրապարակել 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի լուսանկար:

Քիմ Քարդաշյանը կիսվել է նաև հայերի ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի լուսանկարով, որում վերջինս Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: