Ի՞նչ բանի էիք, որ Միհրան Պողոսյանը, Բուլկի Արամը գնացին, Գոնսալեսը Պրահայում է․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

1

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ է անում հետաքրքրվել նախաքննության մարմնից՝ ինչպես եղավ, որ Միհրան Պողոսյանը լքեց երկիրը:

«Մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե Միհրան Պողսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում: Մի տարի է գիտեք, որ պետք է էդ մարդը քրեական հետապնդման ենթարկվի: Էդ մեր նախաքննության մարմիններն էնքան սպասեցին, որ մարդուն տարան, առոք-փառոք ճանապարհին, որ հետո չկարենա՞ն բռնել: Մեկդ էդ հարցը չեք բարձրացնում՝ բա ի՞նչ բանի էիք, որ էդ մարդը գնաց, բա ի՞նչ բանի էիք, որ «Բուլկի Արամը» գնաց: Էդ հարցը չի՞ հետաքրրում ձեզ: Ինձ էդ հարցնա հետաքրքրում: Մարդը գնացելա, կարա դիմի քաղաքական ապաստանի համար: Գոնսալեսը Պրահայում ա դիմել, որ ինքը քաղաքական հետապնդվողա, Ռոդրիգեսը Ռուսաստանումա դիմում, Խոսե Իգնասյոն էլ կարողա, ասենք, Մեքսիկայում դիմի: Մարիա Սորտեի սերիալը բերել սարքել եք Հայաստանի սերիալ: Սա ի՞նչ բան ա», - ասել է Մարուքյանը և նշել, որ քիչ հավանական է համարում, թե Պողոսյանին քաղաքական ապաստան կտրիվի ՌԴ-ում։

«Հիմնվելով մեր փայլուն հարաբերությունների վրա՝ չեմ կարծում, թե նրան ապաստան կտան: Այ որ տրվի, դա շատ վատ կլինի: Քրեական հետապնդում չեն կարող իրականացնել այդ մարդու նկատամամբ, առոք փառոք կապրի, Ռուբլյովկայում տուն կառնի ու ընդեղից էլ ձեր վրա կծիծաղի»,- ասել է Մարուքյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։