Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Պետերբուրգում

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 17, 24News

Նիկոլ

«ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է մասնակցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, որտեղ նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Կլինեմ Նուր-Սուլթանում, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին (տեղի կունենա մայիսի 29-ին), հետո հունիսին՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում։ Պետերբուրգում շփում (խմբ․՝ Պուտինի հետ) կլինի, իհարկե», - ասել է Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։  

Վարչապետը նաև նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունը զարգանում է նորմալ։

«Գոհ եմ մեր հարաբերություններից»,- ասել է Փաշինյանը։

Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը նախատեսվում է մայիսի 29-ին։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս