Վալերիյ Օսիպյա՛ն, Դուք ձեր տեղում չեք. Զոհրաբյանը՝ դատավորի՝ պատուհանից ներս մտնելու մասին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

Նաիրա

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ՀՀ-ում դատական համակարգը փոփոխությունների կարիք ունի, մինչդեռ դրա ճանապարհը դատարանների դռները փակելը չէ:

«Մեր դատական համակարգը լրջագույն փոփոխությունների կարիք ունի, դա ընդունելի է, բայց այն կոչը, որն արվեց՝ շրջափակել դատարանները, համարում ենք հակասահմանադրական», - խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Նաիրա Զոհրաբյանը և հավելել, որ վարչապետի հայտարարությունը ՀՀ միջազգային հեղինակությանը հարված էր մեջքից: Որպես դրա վկայություն՝ Զոհրաբյանը մատնանաշել է տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային որոշ կազմակերպությունների կոշտ գնահատականը։

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է նաև դատարանները փակ լինելու պատճառով որոշ լարված իրավիճակներում ոստիկանության գործողություններին:

«Խոսում էինք, որ վերջապես հայ ոստիկանը ժողովրդինն է, ինձ զարմացնում է մեկ բան, երբ դատավորը թույլ չէր տալիս, որ մտներ իր աշխատասենյակ, և դատավորը պատուհանից էր փորձում մտնել, հրեցին դատավորին, ոստիականները կանգնած էին այնպես, ինչպես ժամանակին կանգնում էին, երբ Հանրապետականներն էին ծեծում ջարդում ժողովրդին ու չէին միջամտում, նույն կերպ էլ չմիջամտեցին, և ես ասում եմ՝ Վալերիյ Օսիպյա՛ն, Դուք ձեր տեղում չեք» , - ասել է ԲՀԿ-ական պատգամավորը:

1

 

Տեսանյութեր

Live

Լրահոս