Ալումյանին մեկնաբանելու չունեմ․ կարա մի բան անի՝ գնա, անունը փոխի․ Հայկ Սարգսյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

Հայկ

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ որպես պատգամավոր փակել է դատարանի մուտքը՝ այդ կերպ աջակցելով իր ընտրողներին։

«Իմացա, որ պարոն վարչապետը նման կոչ է արել, ու մեկնեցի դատարանների մոտ։ Ես եղել եմ դատարանի առաջ մեր քաղաքական թիմի կարծիքը կիսող քաղաքացիների հետ», - ասել է պատգամավորը։

Լրագրողները, մեջ են բերել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի արձագանքը պատգամավորի՝ դատարանները փակելու կոչին, համաձայն որի՝ դա միջամտություն է արդարադատության իրականացմանը։ Ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը հիշեցրել է Ալումյանի անցյալը և ասել, որ նա բոլորովին վերջերս իրականացրել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանությունը, իսկ այժմ էլ պաշտպանում է Շիրխանյանի հակառակորդ Ռոբերտ Քոչարյանին։

«Նույն Հայկ Ալումյանը ամենախիստ ձևով քննադատում էր նախկին իշխանությանը, էնպես, որ դաժե ես չեմ ըտենց քննադատել։ Հայկ Ալումյանի մասին ինչի՞ եք խոսում։ Ալումյանին ընդհանրապես մեկնաբանելու չունեմ։ Հայկ Ալումյանը հրազենով իմ վրա հարձակված մարդու (նկատի ունի Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանին-հեղ.) շահերն ա պաշտպանում դատարանում։ Ինչպե՞ս է հնարավոր մի փաստաբանը պաշտպանի մարդկանց, որոնք մեկը մյուսի դեմ ցուցմունք են տալիս։ Շահերի բախում չեք տեսնո՞ւմ։ Ինքը մի ճիշտ բան կարա անի՝ գնա, անունը փոխի»։

Հարցին, թե ինչո՞ւ փոխի անունը, Սարգսյանը պատասխանել է. «Որովհետև նման անուն կրելը պատիվ չի բերում Հայկ անունը կրող մյուս քաղաքացիներին»։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս