Քոչարյանը ճնշե՞լ է դատավորին, բա իրենք մենակ էին, ո՞վ է պատմել՝ դատավո՞րը, թե՞ Քոչարյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Իշխանությունները սկսելու են ճնշումներ գործադրել վերաքննիչ դատարանի այն դատավորների վրա, որոնք հլու հնազանդ չեն կատարելու իրենց պահանջը։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Փաստաբանը հերքել է մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե Ռոբերտ Քոչարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տեղացել դատավորի հասցեին և սպառնացել, որ եթե դատավորն իր խափանման միջոցը փոխելու վճիռ չկայացնի, նրա համար շատ վատ է լինելու: 

«Բա որ Քոչարյանը ճնշել է դատավորին ու սենյակում միայն նրանք էին, ո՞վ է ձեզ պատմել՝ դատավո՞րը, թե՞ Քոչարյանը»,- ասել է Ալոմյանը։

Շարունակությունը՝ տեսանյությում։