Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

.

ՀՀ նախագահի հրամանագրով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանին, համատեղության կարգով, նշանակել Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս