2 հոգի փորձել են գողություն անել իր գրպանից. երբ նկատել է, իրեն հայհոյել են և հարվածել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News

գրպան

Մայիսի 21-ին՝ ժամը 21։15-ին, ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից, գողության փորձ և խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 28-ամյա Արմեն Հ.-ին, 29-ամյա Կարեն Բ.-ին եւ հրավիրել 59-ամյա տղամարդու: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։

Վերջինս հայտնել է, որ Արմեն Հ.-ն և Կարեն Բ.-ն փորձել են գողություն կատարել իր գրպանից, սակայն ինքը նկատել է և վիճաբանության ժամանակ Արմեն Հ.-ն ու Կարեն Բ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հայհոյել են, հարվածել իրեն՝ պատճառելով բազմաթիվ վնասվածքներ:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս